Պաշտոնական
Թշնամին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, Ադրբեջանի ԶՈւ–ն ապրիլի 14-ին 19:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում կրակ է բացել հանքավայրի ուղղությամբ: Դրա հաջորդ օրը` ապրիլի 15-ին, կրակոցները վերսկսվել են, ինչի հետևանքով որոշում է կայացվել դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին։