Վահրամ Աթանեսյան. Ո՞վ է Ղարաբաղը դուրս թողել բանակցություններից

Խոսք 06.06.2021   14:00   729

Քաղաքական նորնսենս. բանակցություններից «դուրս մնացած» ԼՂՀ-ն 1997թ. հունիս-նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից դիվանագիտական արարողակարգի բոլոր պաշաճությունների պահպանմամբ կարգավորման երկու՝ փաթեթային եւ փուլային առաջարկություն է ստացել, երկուսն էլ մերժել՝ միջնորդներին հասցեագրված գրավոր պատճառաբանությամբ: Երկու անգամ էլ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հրավիրվել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին եւ արտահայտել իր դիրքորոշումը:

Իսկ ահա «սուվերեն միջանցքների փոխանակման» հարցով ՀՀ ԱԽ նիստին, որ տեղի է ունեցել 1999թ. հոկտեմբերին, ԼՂՀ նույնիսկ նախագահը հրավիրված չի եղել:

Հիմա ո՞վ է Ղարաբաղը դուրս թողել բանակցություններից:

ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ

Վահրամ Աթանեսյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, Վահրամ Աթանեսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon