Վանո Սիրադեղյան. Անունների միստիկան

Խոսք 17.01.2021   14:00   2232

«...Այո, ժողովուրդն էլ պիտի բախտ ունենա։ Այլապես ո՞նց հասկանալ, որ Հայաստանի երկու բարեկամ երկրներից մեկում հայերի ազգային շահերի պաշտպանը Սերժ Ջիլավյանն է, մյուսում՝ Ժորժիկ Աբրահամյանը՝ նախաձեռնողը Իրանի մեջլիսում Ցեղասպանության հարցը օրակարգ մտցնելու։ Եւ հրաշք պիտի լիներ, եթե այդ թեւերը մայր հայրենիքում ազգային անվտանգության հողի վրա ի մի բերողի անունը չլիներ Սերժիկ Սարգսյան։

Կարելի է ասել նաեւ, որ հեղինակը մանրախնդրություն ու բառախաղ է անում զուգադիպության վրա։ Չգիտեմ, Ժորժիկը զուգադիպություն է, թե ոչ, բայց ժամանակին, երբ Ս․Սարգսյանը պաշտպանության նախարար էր, Ստեփանավանի զինվորական օդակայանում էր իջնում՝ հայտնի չէ ում պատկանող, Ջիլավյանին սպասարկող օդանավը։

Այդ ի՞նչ էին տանում-բերում 8 տեղանոց մարդատար ինքնաթիռով՝ շրջանցելով Հայաստանի մաքսատունը։ Այդ ու՞մ էին տանում-բերում՝ օգտվելով բանակի արտոնյալ վիճակից ու շրջանցելով Հայաստանի իրավապահ մարմիններին՝ այն երկու դժնդակ տարիներին, երբ իրար ետեւից, առանց մի հետք թողնելու, սպանեցին Մարիուս Յուզբաշյանին, Վարդգես Պետրոսյանին, Համբարձում Գալստյանին, Աշոտ Սարգսյանին՝ երեքին արհեստավարժորեն գլխից կրակելով...»։

«Գյադաների ժամանակը»
ՎԱՆՈ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վանո Սիրադեղյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon