Վանո Սիրադեղյան. «Դեմիրճյանը չէր սպասում...» (տեսանյութ)

Խոսք 19.10.2021   21:00   2053

Վանո Սիրադեղյան. «Գյադաների ժամանակը»

«...Դեմիրճյանը իրոք չէր սպասում: Նա երեխայի նման խաբվեց ու ներքաշվեց քաղաքական ինտրիգի՝ ջահել գիշատիչների պատրաստած որոգայթը: Նա պիտի որ 98-ի ընտրություններից հետո հոգեբանորեն պատրաստ լիներ թքել ետ քաշվելու, բայց հիմա էլ իր թիմի տականքներին էր պատգամավորություն ու պաշտոն հարկավոր, եւ այս անգամ էլ գերի դարձավ նրանց ախորժակին:

Դեմիրճյանը չէր սպասում՝ համոզված լինելով, որ ինքը թշնամիներ չունի: Բայց ինչպե՞ս կարող է թշնամի չունենալ կես միլիոն ձայն ունեցող մարդը: Պարզապես նա ուրիշ էպոխայի մարդ էր: Հուշտ էր լինում շենքի միջանցքներում շալվարներով վազվզող աղջիկների տեսքից, իսկ իր շրջապատում չգտնվեց մեկը, հատկապես օրգանների (իրոք որ օրգաններ) մեծաբերան անուղեղ գնդապետներից, որ մարդու ուշադրությունը մի քիչ էլ դարձներ այլ կողմ՝ Ազգային Ժողովի միջանցքներում մշտապես պլաշչներով վխտացող, ձիագողի վազվզող աչքերով, լղար ու գունատ, գունատ ու մորուքավոր, անսեռ-անտարիք, անպաշտոն ու պաշտոնավոր սկաուտ թուլեքի վրա...»:

Վանո Սիրադեղյանի  նամակը Վազգեն Սարգսյանին

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վանո Սիրադեղյան, «Գյադաների ժամանակը», Կարեն Դեմիրճյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon