«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. «Ապագա, այո՛, կա, բայց շատ վատ ապագա»

Վարդան Հարությունյան. «Ապագա, այո՛, կա, բայց շատ վատ ապագա»

Aliqmedia. «...Վերջին ընտրություններում Հայաստանի ընտրողը ընտրեց պարտված ու կապիտուլյացիա ստորագրած քաղաքական ուժին։ Ավելի հստակ՝ այդ ուժի առաջնորդին, որն ուղիղ պատասխանատվություն է կրում ե՛ւ պատերազմի, ե՛ւ պարտության, ե՛ւ հետպատերազմյան ներքին ու արտաքին զարգացումների համար։

Ըստ էության ընտրողների մեծամասնությունը պարտություն բերած ու բոլոր բնագավառներում ձախողված գործչին է պատվիրակում ներկայացնել Հայաստանը միջպետական հարաբերություններում։ Պատվիրակում է մի մարդու, ով Հայաստանի անունից խոսելու բոլոր իրավունքները Մոսկվային է վերապահել, ով զրկել է Հայաստանը ինքնիշխանությունից, ով Ադրբեջանի ախորժակը զսպելու ոչ մի լծակ չունի, ով Հայաստանի ներկա դրությունը նորմալ է համարում։

Իսկ ի՞նչ փաստաթղթեր է նա ստիպված լինելու ստորագրել։

Ադրբեջանը, պարզ է, առիթից օգտվելով փորձելու է վերցնել առավելագույնը։ Առաջին հերթին խոսք է գնալու այն մասին, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախով հանդերձ։ Ապա պահանջվելու է, որ Հայաստանը՝ ինչ-ինչ անօգուտ ու չաշխատող կոմունիկացիաների դիմաց Ադրբեջանը Նախիջեւանին կապող սուվերեն միջանցք տրամադրի։ Այստեղ կարեւոր է «սուվերեն» տերմինը, ինչը նշանակում է ճանապարհ, որը դուրս է Հայաստանի վերահսկողությունից։

Սրանով Ադրբեջանը չի սահմանափակվելու։ Նորանոր պահանջներ է ներկայացնելու։ Տաք է պահելու սահմանային լարվածությունները։ Թույլ չի տալու որ Հայաստանը դիտարկվի որպես խաղաղ տարածք, որտեղ կարող են ներդրումներ լինել։ Լարվածության արհեստական օջախներ ստեղծելով՝ կասեցնելու է Հայաստանի զարգացման հնարավորությունները։

Թուրքիայի աջակցությամբ փորձելու է Հայաստանը մի անհրապույր անկլավի վերածել։

Իսկ ի՞նչ կարող է իր «պողպատե» մանդատով անել մեր բանակցողը։ Ինչպե՞ս է այդ պողպատը Բաքվի ու Անկարայի դեմ բանեցնելու։ Ինչպե՞ս է դրանով զսպելու նրանց ախորժակը։ Ինչպե՞ս է այն Մոսկվայում աշխատեցնելու։

2018-ին վստահությունը նրա նկատմամբ շատ ավելի մեծ էր, իսկ մանդատը՝ շատ ավելի հզոր, քան իր պատկերացրած պողպատն է, որ թափահարում է այսօր։ Բայց ոչինչ անել չկարողացավ։ Ո՛չ երկրի ներսում եւ ո՛չ էլ դրսում։ Վստահություն հսկայական պաշարը, որ ուներ, շատ արագ փոշիացրեց։ Հարեւանի հետ խոսելու ունակ չեղավ, շրջահայաց չեղավ, խաղաղություն հաստատելու ուղղությամբ ոչ մի քայլ չարեց, իր վայրիվերո ու անպատասխանատու վարքով տարավ մեզ պատերազմի ու պարտության։

Նահանջել ու նահանջում է բոլոր ճակատներում։ Արտաքին որեւէ ճնշման դիմակայել չի կարողացել։ Եվ չի կարող լինել վստահություն, թե այս անգամ այլ կերպ է լինելու։ Հատկապես, եթե հաշվի առնենք իրերի այն դրությունը, որ առկա է այսօր։

Վատթարագույն կանխատեսումները կարող են իրականություն դառնալ։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում