«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Վայոց Ձորի Խաչիկ գյուղում ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի վրա

Վայոց Ձորի Խաչիկ գյուղում ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի վրա

 ՀՀ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում այսօր ադրբեջանական դիրքերից կրակոց է արձակվել գյուղի տարածքում հողագործական աշխատանքներ կատարող գյուղացու ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը։

«Տրակտորիստը հրաշքով է փրկվել, նա չի վիրավորվել։ Կրակոցից վնասվել է միայն տրակտորը»,– ասաց գյուղապետը։Նա նաև հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի ցերեկը։ Հակառակորդը կրակել է ավտոմատից։