«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիների կողմից երկրի օդային սահմանը հատելու ռեժիմը փոխվում է

Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիների կողմից երկրի օդային սահմանը հատելու ռեժիմը փոխվում է

Վրաստանի կողմից կանոնավոր չվերթների վերականգնման հետ միասին փոխվում է նաև Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիների կողմից երկրի օդային սահմանը հատելու ռեժիմը, գրում է aliq.ge-ն: 

Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, երկիր վերադարձող Վրաստանի քաղաքացին 12 օրվա փոխարեն ինքնամեկուսացման մեջ կանցկացնի 8 օր, կամ կորոնավիրուսի PCR թեստ հանձնելու դեպքում, 72 ժամվա ընթացքում հնարավորություն կունենա նորից հանձնել թեստը և թողնել ինքնամեկուսացումը:

Մինչ այս գործող կանոնակարգերի համաձայն՝ արտերկրից վերադարձող Վրաստանի քաղաքացին պետք է ինքնամեկուսացման մեջ մնար 12 օր, իսկ PCR թեստի բացասական արդյունքի դեպքում անձը պարտավոր էր 8 օր մնալ ինքնամեկուսացման մեջ:

Ինչ վերաբերում է օտարերկրյա քաղաքացիներին, Վրաստանը ներս կթողնի բոլոր այն քաղաքացիներին, որոնք անցած կլինեն  COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսը: