Խծաբերդում զոհված 9 զինծառայող հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով

Պաշտոնական 07.02.2021   11:29   73

Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայող հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով։ Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանի մամուլի ծառայությունը։ 

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից և վերջինիս հրամանով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայողներ հետմահու արժանացել են «Արիության համար» մեդալի.

Հարություն Գևորգի Անդրիասյանը, գյուղ Առատաշեն,

Սարգիս Վահրամի Հարությունյանը, գյուղ Առատաշեն,

Անդրանիկ Մարտիրոսի Շահնազարյանը, գյուղ Տանձուտ,

 Արմեն Գուրգենի Մարտիրոսյանը, գյուղ Արգավանդ,

Սմբատ Միհրանի Ավետիսյան, գյուղ Արգավանդ,

Ռոման Սուրիկի Մարգարյան, գյուղ Մարգարա,

Հարություն Սեյրանի Մկրտչյան, գյուղ Նոր Կեսարիա,

Գևորգ Սեյրանի Արշակյան, գյուղ Մրգաշատ,

Գարիկ Գրիգորի Բարսեղյան , գյուղ Մրգաշատ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon