«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Խոսնակ. «Քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարական չի տա»

Խոսնակ. «Քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարական չի տա»

Քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարական չի տա: «Փաստինֆո»-ին այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Ինչպես հայտնի է, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։

Իմպիչմենտի համար անհրաժեշտ է 33 ստորագրություն, իշխող խմբակցության անդամ ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը երեկ հայտնել է, թե 39-ն արդեն հավաքվել է, թեև «Իմ քայլը» ավագանու մի շարք անդամներ էլ ասել են, որ չեն միանա Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին:

Խմբակցությունը չի մեկնաբանում՝ ինչու՞ է նման գործընթաց սկսել:

«Հակոբ Կարապետյանը որևէ կերպ չցանկացավ գնահատական տալ նույն քաղաքական թիմի կողմից քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին, սակայն նշեց, որ նա հրաժարական չի տա։

Հիշեցնենք, որ մինչ իմպիչմենտի գործընթացը՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթում հոդված էր հրապարակվել Հայկ Մարության դեմ, որը պատերազմից հետո փորձել է իրեն առանձնացնել Փաշինյանի թիմից», գրում է «Փաստինֆո»-ն: