«  Ապրիլ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

«Յուքոմի» ողջ տնօրինությունը հրաժարական է տվել. ՍիվիլՆեթ

«Յուքոմի» ողջ տնօրինությունը հրաժարական է տվել. ՍիվիլՆեթ

Հայաստանի կապի օպերատոր և լայնաշերտ ինտերնետի ոլորտի առաջատար «Յուքոմի» ղեկավար անձնակազմն ամբողջությամբ հրաժարական է տվել։ Այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին «Յուքոմի» ղեկավարները։ Հրաժարական տված անձանց թվում են նաև Ալեքսանդր և Հայկ Եսայանները։ Եղբայրները «Յուքոմի» հիմնադիրներից են։

«ՍիվիլՆեթի» տեղեկություններով՝ պատճառը «Յուքոմի» ղեկավարների և բաժնետերերի միջև սկիզբ առած հակասություններն են։ Թեև Եսայան եղբայրներն իրենց թիմով էին հիմնել ընկերությունը, հետագայում այնտեղ բաժնեմասեր էին ձեռք բերել նաև ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներն ու ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը՝ իր բանկի և մերձավորի միջոցով։ Եսայան եղբայրների բաժնեմասը 6 տոկոս էր, նրանց էր վստահված նաև կառավարումը։ 

Ավելին՝ սկզբնաղբյուրում