«  Ապրիլ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Զորամասերից մեկում հայտնաբերվել է նորակոչիկ զինվորի դի

Զորամասերից մեկում հայտնաբերվել է նորակոչիկ զինվորի դի

Այսօր հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողներից մեկի դին։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, Արագածոտնի զինկոմիսարիատ)՝ ծառից կախված վիճակում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի առնչությամբ կատարվում է քննություն: