$12 մլն Երիցյանի ձախողված ծրագրի համար (տեսանյութ)
«Այն ցիկլոտրոնը, որը վերագործարկվել է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում, որևէ կապ չունի այս արագացուցչի հետ, որը նախկինում կառուցել է Ալիխանյանը։ Ալիխանյանի կառուցածն այն ժամանակ իսկապես նվաճում էր ֆիզիկայի բնագավառում»,- «Առաջին լրատվական»-ի տաղավարում քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ, մասնագիտությամբ ֆիզիկոս Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ Ալիխանյանի կառուցած արագացուցիչը անմխիթար վիճակում է և հայտնի էլ չէ դրա վերագործարկման հեռանկարը։
«Վերագործարկվել է մի երկու մետրանոց ստանդարտ արտադրանք։ Դրա վերագործարկման մեջ ոչ մի նվաճում չկա։ Չեմ կարծում, որ մենք պետք է հրճվենք սրանից»,- ասաց Զուրաբյանը։
Քննարկմանը մասնակից Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի նախկին տնօրեն Ռուբեն Մկրտչյանը ևս համակարծիք է, որ սրանից պետք չէ հրճվել։ Նրա խոսքերով՝ դա մի արագացուցիչ է, որն ինքն իրեն աշխատում է, սպասարկում առանձնապես չի պահանջում, շատ քիչ մարդ է պետք։
«Դրա նման ցիկլոտրոններ աշխարհում արդեն իսկ տեղադրված են մոտ 200-ից ավելի։ Այդ տեսանկյունից որևէ նորարարություն չկա։ Վարչապետն ասում էր, որ այս ցիկլոտրոնի գործարկումը թույլ կտա հետազոտություններ անցկացնել ֆիզիկայի բնագավառում և նոր մակարդակի վրա բարձրացնել բժշկական դիագնոստիկան։ Ինձ թվում է, որ վարչապետին սխալ են զեկուցում։ Խոր հետազոտություն չի արվել, պարզապես Ներսես Երիցյանը, կառավարությունը տեսան, որ դա հարմար ձև է վարկ ստանալու համար և շատ չեն էլ մտածել հիմնավորումների վրա, թե ոնց է ամեն ինչ լինելու։
Բայց կարևորը՝ վարկերը հաստատվեցին»,- ասաց Մկրտչյանը՝
Զրույցի ընթացքում քննարկվեց նաև Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում ստեղծված «ծանր, ողբալի» վիճակի մասին, այդ վիճակին հասցնողների և ստեղծված վիճակից դուրս գալու ճանապարհների մասին։
Ավելին՝ տեսանյութում