«  Սեպտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

«3+2», կամ «зря бороды сбрили». «ՉԻ»

«3+2», կամ «зря бороды сбрили». «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

«...Հիմա՝ ամենակարևորի մասին։ Ընտրողների 71,5 տոկոսն ընդհանրապես չի մասնակցել ընտրություններին, ու դա երևի կարգին ուրախացրել է ՔՊ-ականներին, որովհետև միայն այդպիսի խայտառակ ցածր մասնակցության դեպքում էր հնարավոր 75 հազար ձայնով ստանալ 32,5 տոկոս։ Մինչդեռ իրականում մասնակցության աննախադեպ ցածր ցուցանիշը պիտի սարսափեցներ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին։ Թե ինչու՝ կարծում ենք, հասկանալի է։ Որովհետև փաստացի իրավիճակը հետևյալն է․ իշխող քաղաքական ուժի նկատմամբ հանրային անհանդուրժողականությունը մեծանում է, ատելությունը՝ նույնպես, այդ ուժն ունի ընդամենը 9,1 տոկոս վարկանիշ, այսինքն՝ իշխանափոխության պահանջարկն ահռելի մեծ է, իսկ ժողովրդի 71,5 տոկոսը, այսինքն՝ բացարձակ մեծամասնությունը, ընտրությունները չի դիտարկում որպես իշխանափոխության միջոց։ Հարց՝ այդ դեպքում ի՞նչն է դիտարկում։ Պատասխանն ակնհայտ է՝ փողոցային պայքարը։ Այսինքն՝ պետական հիմնարկներ շրջափակելն ու գրոհելը, «կախաղանները», «գնդակահարության պատերը» և այդպես շարունակ։ Ու հենց սա է, որ իսկապես պիտի սարսափեցներ իշխանություններին՝ իրենց նկատմամբ օրեցօր աճող խուլ ատելությունն ու միաժամանակ ընտրությունները որպես իշխանափոխության գործիք մերժելը։

Տրամաբանական կլինի, եթե այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ թե փորձի «խաղեր տալ», «մուտիլովկաներով» զբաղվել և տարբեր կասկածելի մեխանիզմներով պահպանել Երևանի քաղաքապետի պաշտոնը, այլ հակառակը՝ սուսուփուս ընդունի սեփական պարտությունը։ Որովհետև այդ դեպքում իր իշխանությունը մերժող բացարձակ մեծամասնությունը կփոխի վերաբերմունքը ներքաղաքական գործընթացների նկատմամբ, կհավատա, որ այնուամենայնիվ հնարավոր է ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության, ու հետևաբար՝ չարժե «այլ գործիքակազմ» կիրառել։

Բայց մեծ է հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, հակառակը կանի․ կսկսի բոլորին իրար դեմ հանել, ուժայինների միջոցով պահպանել իշխանությունն ու այդպիսով մեծացնել իր իշխանության դեմ «այլ գործիքակազմի» կիրառման հավանականությունն ու «գործիքների» տրամաչափը»։

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: