«  Հոկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

44-օրյա պատերազմի զոհերի տվյալները՝ ըստ համայնքների. ինֆոգրաֆիկա. fip.am

44-օրյա պատերազմի զոհերի տվյալները՝ ըստ համայնքների. ինֆոգրաֆիկա. fip.am

«Փաստերի ստուգման հարթակը» գրուն է.

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ:

44 օր տևած պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հայտարարությամբ: 

2022 թ. հունվարի 19-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 3809 անձ։ Այդ պահին անհայտ էր 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Թեև պատերազմի ընթացքում հայկական կողմը ներկայացնում էր զոհված զինծառայողների մասին տվյալները, սակայն ինչ-որ պահից սկսած դադարեց այդ տվյալները հանրայնացնել։ Զոհերի անուններով վերջին ցուցակը հրապարակվել է 2020 թ. դեկտեմբերի 25-ին: 

«Փաստերի ստուգման հարթակը» զինծառայողների տվյալները պարզելու համար դիմել է Պաշտպանության նախարարություն, Քննչական կոմիտե և տեղական ինքնակառավարման մարմիններ՝ խնդրելով տրամադրել զոհված զինծառայողների անուն-ազգանունները, ինչպես նաև ծննդյան տարեթվերը:

Ի պատասխան մեր հարցման՝ Պաշտպանության նախարարությունը, Քննչական կոմիտեն և որոշ համայնքներ (այդ թվում՝ ամենամարդաշատ Երևան և Գյումրի համայնքները) մերժել են տեղեկության տրամադրումը։

Այնուամենայնիվ, համայնքների մեծ մասը տրամադրել է պատերազմի հետևանքով տեղի զոհվածների և անհետ կորածների վերաբերյալ տվյալները։ 

Ստացված տվյալներն ամփոփելով՝ հրապարակում ենք Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների տվյալները՝ ըստ մարզերի և համայնքների: Նշենք նաև, որ ելնելով անձնական տվյալների գաղտնիության սկզբունքից՝ չենք հրապարակում զինծառայողների անվանացանկը:

ՏԻՄ-երից ստացված տվյալները

Տեղական ինքնակառավարման մարմիններին ուղարկված հարցումների միջոցով մեզ հաջողվել է ստանալ 2523 զոհված ծառայողի տվյալ (ներառյալ Արցախից զորակոչված/կամավորագրված): Սակայն մեզ տրամադրվել են նրանցից միայն 1666-ի անունները և ծննդյան տարեթվերը: Նրանցից 43.81% տոկոսը (730 անձ) ծնվել էր 2000-2002 թվականներին: 

Առանձին հայցել ենք նաև անհետ կորածների թիվը: Պատասխան տված համայնքներում նման կարգավիճակ ունեցող զինծառայողների թիվը կազմել է 103:

...

ՊՆ-ն և ՔԿ-ն հրաժարվում են տրամադրել զոհված զինծառայողների տվյալները, Փաշինյանը մանիպուլացնում է

2022 թ. օգոստոսին հարցում էինք ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների թիվը, ինչպես նաև նրանց անուն-ազգանունը, ծննդյան ամսաթիվը: Մենք խնդրել էինք նաև մերժման դեպքում ներկայացնել պատճառը, թե ինչու էին նախկինում հրապարակվում այդ տվյալները, իսկ պատերազմից հետո՝ ոչ: 

ՊՆ-ն պատասխանել էր միայն առաջին հարցին՝ հղում անելով Քննչական կոմիտեի՝ հունվարին ներկայացրած տվյալներին: Հատկանշական է, սակայն, որ այդ տվյալներում ներառված էր զոհված զինծառայողների և քաղաքացիականների ընդհանուր թիվը: Այսինքն՝ փաստացի ՊՆ-ն հրաժարվել էր տրամադրել զոհված զինծառայողների թիվը և տվյալները:

Հարցում ենք ուղարկել նաև Քննչական կոմիտե: Գերատեսչությունից մեզ հայտնել են, որ 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում զոհվել է 3749 զինծառայող, իսկ 183-ի գտնվելու վայրը մինչև այժմ անհայտ է: 

Սակայն Քննչական կոմիտեն հրաժարվել է տրամադրել զինծառայողների տվյալները՝ նշելով, որ «դա պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»: 

Նշենք նաև, որ դեռևս 2021 թ. նոյեմբերին FIP.am-ը հարցումով Պաշտպանության նախարարությունից խնդրել և չէր ստացել զոհերի տվյալները: Այն ժամանակ ՊՆ-ն պատճառաբանել էր, որ տեղեկությունը պարունակում է «պետական և ծառայողական գաղտնիք»։ Մենք գրել էինք, որ սա առնվազն տարօրինակ է, քանի որ պատերազմի ընթացքում այդ անունները և տվյալները հրապարակվում էին: Բացի այդ, ի հակառակ Պաշտպանության նախարարության պնդման, թե զոհված զինծառայողների անունները հրապարակման ենթակա չեն, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պարբերաբար թարմացնում է այն զինծառայողների անունները, որոնց ընտանիքները հիմնադրամից ֆինանսական աջակցություն են ստանում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի զոհերի տվյալները չեն թաքցվում, դրանք հրապարակված են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում։

«44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական անունները նույնպես հրապարակվել են այնտեղ և մենք կարծում ենք, որ այդպես պետք է լինի ինստիտուցիոնալ մոտեցումը, բայց զոհերի անունները չհրապարակելը չի նշանակում․․․ ոչ թե անունները, այլ ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում դա […] կա գործող օրենքով սահմանված ինստիտուցիոնալ մեխանիզմ և այդ ինստիտուցիոնալ մեխանիզմը պետք է հրապարակի այն դեպքերը, որոնք դե յուրե հաստատվել են»,- հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետի այս հայտարարությունն ուսումնասիրելով` «Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ այն մանիպուլյատիվ է: 

Լուսինե Ոսկանյան

Քարտեզը՝ Սևադա Ղազարյանի

Ամբողջական՝ սկզնաղբյուրում: