«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

«Ա1+»-ի հայտարարությունը Ռոման Բաբայանի՝ «Մարտի 1-ի գործը» ֆիլմի կապակցությամբ

«Ա1+»-ի հայտարարությունը Ռոման Բաբայանի՝ «Մարտի 1-ի գործը» ֆիլմի կապակցությամբ

«Ա1+» հեռուստաընկերության հայտարարությունը Ռոման Բաբայանի՝ «Մարտի 1-ի գործը» ֆիլմի կապակցությամբ

«Օրերս «5-րդ ալիք» հեռուստաընկերությամբ ցուցադրվեց և սոցիալական հարթակներում տարածվեց Ռոման Բաբայանի «հեղինակած» «Մարտի 1-ի գործը» ֆիլմը։

«Ա1+»-ն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ֆիլմում ամբողջությամբ օգտագործվել են «Ա1+»-ի սեփականություն հանդիսացող Մարտի 1-ի արխիվային նկարահանումները։ Բավական չէ, որ ֆիլմի հեղինակներն այդ կադրերը ձեռք են բերել ապօրինի ճանապարհով, նաև օգտագործել են իրականությունը խեղաթյուրելու նպատակով։

Մենք թույլ չենք տա օգտագործել մեր հեղինակային իրավունքը, խեղաթյուրել պատմությունը։

Ստորև ներկայացվում է 2008 թվականին «Ա1+»-ի պատրաստած տեսաֆիլմը (28.03.2008)՝ կից հեղինակային հղումներով՝ որպես ապացույց, որ Բաբայանի արածը գողություն է և պատմության նենգափոխում»։  

Նյութը հասանելի է նաև ռուսերեն