«  Դեկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика


ԱԱԾ-ն  ձերբակալել է Արշակ Սրբազանին. պաշտպան

ԱԱԾ-ն  ձերբակալել է Արշակ Սրբազանին. պաշտպան

ԱԱԾ-ն ձերբակալել է Արշակ Սրբազանին: Ինչպես նշել է Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը, ձերբակալությունը տեղի է ունեցել քննչական կոմիտեի շենքում։

«Արշակ Սրբազանի ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի», հաղորդում է փաստաբանը։ Նա նշել է, որ ավելի ուշ պարզաբանումներ կներկայացնի։

«Արշակ Սրբազանի իրավունքների խախտման փաստով գործը հարուցում են, այդ գործով Արշակ Սրբազանին հարցաքննում և հենց իրեն էլ ձերբակալում են...
Տիրանիան ուրիշ ինչպե՞ս է լինում...»
Փաստաբան Սոս Հակոբյան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ Փաշինյանի պայքարը դուրս է գալիս պետական ահաբեկչության մակարդակ:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան

Լրացված.  Փաստաբան Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնել, թե ինչում են մեղադրում Արշակ Սրբազանին և թե ինչ «հիմքով» են ձերբակալել նրան։
«Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:
Ավելի անհեթեթ բան չէինք լսել»:

Ավարտվեց Արշակ Սրբազանի ձերբակալման գործողությունը եւ հարցաքննությունը: Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով: Համոզված եմ, որ գիշերը հանդիպելու եմ դատավոր Մասիս Մելքոնյանին«, ,- ընդգծել է Բաբայանը։

«Նիկոլի մեթոդները իրոք կրեատիվ են. Արշակ Սրբազանի ջեբը քցեցին ուրիշի ջեբը թմրանյութ քցելը: 7 տարի առաջ»:

Լևոն Զուրաբյան

Նշենք՝ նախօրեին հրավիրած ասուլիսում Մայր Աթոռի դիվանապետը հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ։ Իր նկատմամբ իրականացվող հետապնդումները, արշավը նա պայմանավորեց իշխանությունների քաղաքականության նկատմամբ ունեցած դիրքորոշմամբ։

«Երկրի այսօրվա ղեկավարը ցանկություն ունի ունենալ կառավարելի, ձեռնասուն եկեղեցականներ, որոնք կսպասարկեն իր հետաքրքրություններն ու շահերը հոգևոր ոլորտում, որևէ կերպ չեն հակադրվի նրա քաղաքականությանը»,- հայտարարել էր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Նա նաև ասել էր, որ իր դիրքորոշումների հետ կապված մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ԱԱԾ տարբեր պաշտոնյաների հետ, անուններ չի ցանկանում նշել. «Ինձ ԱԱԾ չեն կանչել։ Ծանուցագրեր չեն եղել, պարզապես եղել են հրավերներ հանդիպումների, և մենք հանդիպել ենք։ Հանդիպումների ընթացքում իրենք իրենց դիրքորոշումներն են արտահայտել։ Ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնելու»։