«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Ադրբեջանական գերությունից վերադարձած 6 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել

Ադրբեջանական գերությունից վերադարձած 6 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել

Նոյեմբերի 16-ին գերեվարված ու հայրենադարձված հայ զինծառայողներից որևէ մեկը տուժող չի ճանաչվել, փոխարենը նրանցից 6-ին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։

ՔԿ-ից հաստատել են, որ նոյեմբերի 16-ին գերեվարվել են 32 հայ զինծառայող, որոնցից հայրենիք են վերադարձել 26-ը, իսկ 6–ը դեռ գերության մեջ են։
«Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, դրանք իրենց համակցության մեջ վերլուծության և համատեղ գնահատման արդյունքում, հարուցված քրեական գործի քննության շրջանակներում, գերության մեջ հայտնված 32 զինծառայողներից հայրենիք վերադարձած 26 զինծառայողներից 6-ին առաջադրվել է մեղադրանք, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»,- հայտնել են ՔԿ -ից՝ հավելելով, որ որպես մեղադրյալ ներգրավված վերոնշյալ անձանցից երեքը սպաներ են։

Նշենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ անհետ կորած համարվող 24 զինծառայողները ևս գերեվարվել են։