Պաշտոնական
Ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանական կողմն այսօր նախանշված բանակցություններին չի ներկայացել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Այսօր, մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈւ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել»,–ասված է հաղորդագրության մեջ։