Պաշտոնական
Ադրբեջանական ԶՈւ-երի հարվածային ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային. զոհեր չկան
Ադրբեջանի զինված ուժերի հարվածային անօդաչու թռչող սարքը հարվածել է մարդասիրական առաքելություն իրականացնող՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մեքենային, հայտնում է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ադրբեջանական ԶՈւ-երի հարվածային ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան»,-հայտնել է Հովհաննիսյանն ու նշել՝ մանրամասները ճշտվում են։
Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ: