«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Ադրբեջանցի «բնապահպաններին» փոխարինեցին ուժայինները

Ադրբեջանցի «բնապահպաններին» փոխարինեցին ուժայինները

Արցախ տանող ճանապարհը բնապահպանական պատճառաբանությամբ չորս ամսից ավելի փակած ադրբեջանցիներին երեկվանից փոխարինել են ուժայինները։ Նրանք արդեն հասցրել են խոչընդոտել Արցախ հումանիտար բեռ տեղափոխող ռուս խաղաղապահների շարասյան տեղաշարժը։ Գորիսից Ստեփանակերտ սննդամթերք և կենցաղային պարագաներ տեղափոխող խաղաղապահների մեքենաների շարժը թույլատրվել է 14 ժամ հետո միայն: Բեռնատարների մեջ եղել են հիմնականում սննդամթերք և կենցաղային պարագաներ, որոնք սահմանված կարգով բեռնվել են Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում՝ շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդի առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու նպատակով, փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Փաստորեն, Արցախի շրջափակումը շարունակվում է երկու կետում՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ին տեղադրված անցակետով և Շուշիի մոտ 2022թ. դեկտեմբերի 12-ից արգելափակված հատվածով, որտեղ երեկ Ադրբեջանի կառավարության քաղաքացիական հագուստով գործակալներին արդեն բացեիբաց փոխարինել են ուժային մարմինների աշխատակիցները:

Սա վկայում է այն մասին, որ չնայած 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և այլ միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանն ու միջազգային հանրության բազմաթիվ հորդորներին, Ադրբեջանը օր-օրի խորացնում է Արցախի ժողովրդի շրջափակումը և սրում անվտանգային ու հումանիտար իրավիճակը»: