Ադրբեջանցիների կրակոցներից Երասխում օտարերկրյա երկու քաղաքացի է վիրավորվել
Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Նշվում է, որ ժամը 11:30-ի սահմաններում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ դրանով տեղեկատվական հիմք ստեղծելով իր հետագա գործողությունների համար։
Լրացված.
Երասխում վիրավորված քաղաքացիները հնդիկներ են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:
«Այս պահին գտնվում են Արարատի բժշկական կենտրոնում, ստացել են բեկորային վնասվածք, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին ես հիվադանոցում եմ, վերջիններիս վիրահատում են»,-նշել է մարզպետը: