Կարեվոր
Ադրբեջանցիները ևս 15 հայ գերի են վերադարձրել ականապատ տարածքների քարտեզի դիմաց
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այսօր վրաց-ադրբեջանական սահմանին՝ Վրաստանի վարչապետի աջակցությամբ Բաքուն հայկական կողմին է փոխանցել 15 ռազմագերիների, ինչի դիմաց ստացել է Ակնայի (Աղդամի) շրջանի ականապատման քարտեզներ:
Նշենք, որ հայ գերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել վրաց պաշտոնյաների մասնակցությամբ
Վարչապետի պաշտոնակատարը հաստատեց, որ 15 հայ գերի վերադառնում է Հայաստան։ Նա այդ մասին հայտարարեց Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: