Ադրբեջանի ԱԳՆ. Մամեդյարով - Մնացականյան անդիպման կազմակերպումը օրակարգում է
«Վերջին տարածաշրջանային այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման կազմակերպման հարցը», - այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:
«Հանդիպման հստակ վայրը և ժամկետները դեռ հստակեցված չեն», - նշել է Աբդուլաևան:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակի պնդմամբ, այժմ աշխատանքներ են տարվում նաև Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարին տարածած հայտարարության մեջ ընդգծել են, որ բանակցություններին դրական դինամիկա հաղորդելու համար քայլեր են ձեռնարկելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: