Ադրբեջանի ղեկավարությունն ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին․ Հադրութը րոպեներ առաջ (տեսանյութ)
«Ադրբեջանի ղեկավարությունն ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին․Հադրութը րոպեներ առաջ», - ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը և տեսանյութ տեղադրել:
Նկարահանումներն արված են ավտոմեքենայի միջից՝ սկսած «Հադրութ» գրությամբ ցուցանակից մինչև քաղաքի փողոցներն ու բնակելի տները:
Տեսանյութում քաղաքի փողոցներում բնակիչներ չեն երևում, բայց հավաքված են հայկական բանակի զինվորական համազգեստով անձինք:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն անդրադարձել էր Ադրբեջանի նախագահի հայտարարությանը՝ գրելով.
«Իլհամ Ալիևի հերթական ցնդաբանությունը, թե իբրև Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն տասնյակ կիլոմետրեր: Իսկ այդ զորքի վիճակին ծանոթացեք իմ նախորդ ստատուսի մեջ»:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի հայտարարությանը, նշել էր, որ Հադրութում է և չգիտես ինչու` միայն հայերի է տեսնում։
Իլհամ Ալիևն այսօր հայտարարել էր, թե իբր ադրբեջանական ԶՈւ–ն գրավել է Հադրութն ու շրջակա մի քանի գյուղերը։