Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին (լրացված)
Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի ԱԱԾ–ին:
Լրացված.
Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների եւ պատանդների հարցերով պետական հանձնաժողովը։ Հայկական կողմն իր հերթին Բաքվին տրամադրել է ականապատ դաշտերի քարտեզներ։
«Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորների մասին է։
Բաքուն շնորհակալություն է հայտնում ՌԴ ՊՆ-ին՝ քարտեզներ ստանալու հարցում միջնորդության համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Լրացված.
Մի քանի ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։
«Գերիների վերադարձը հերթական անգամ կազմակերպում է ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։ Նա այս անգամ Բաքու է մեկնել հույժ գաղտնի պայմաններում, անգամ գերիների վերադարձի մասին տեղեկությունները մինչև վերջին պահը պահվել է գաղտնի»,–ֆեյսբուքի իր էջում գրել է նա:
Լրացված՝
Հայրենիք վերադարձող գերիների անունները հայտնի են: