«  Օգոստոս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

ԱԳ նախարարը մեկնաբանել է վարչապետի՝ Վարշավայում միջոցառումներին չմասնակցելը S

ԱԳ նախարարը մեկնաբանել է վարչապետի՝ Վարշավայում միջոցառումներին չմասնակցելը S

Լեհաստանում կայանալիք տնտեսական համաժողովին չմասնակցելու հարցում ռուսական ազդեցություն չկա, դա ինքնիշխանության արտահայտություն է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

«Դուք տեղյա՞կ եք՝ վարչապետ Փաշինյանն ինչու է մերժել Վարշավայում միջոցառումներին մասնակցելու հրավերը։ Կա՞ այստեղ արդյոք ռուսական ազդեցություն»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ Մնացականյանն ասել է.

«Ո՛չ, սա ինքնիշխանության արտահայտություն է։ Մենք չենք մերժել։ Վարչապետն ունի իր այցերի ծրագիրը, որը և իրականացնում է, և  նաև ունի ներքին քաղաքականության իր գերակայությունները։ Երբ մենք համադրում էինք, մեզ պետք էր պարզապես գտնել՝ ինչպես վարվել բազմաթիվ հարցերում, որոնք առնչվում են այցերին, արտաքին քաղաքականությանը և ներքին գերակայություններին։ Սրանից ելնելով է, որ մենք այսպես վարվեցինք»։

Լրագրողի դիտարկմանը, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ևս հրաժարվել էր մասնակցել, իսկ Ռուսաստանին հրավեր չեն ուղարկել, ԱԳ նախարարը պատասխանել է.

«Այստեղ հարցն ուրիշ է։ Այստեղ հարցը նաև սկզբունքային է․ երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքում մենք ներկայացնում ենք մի երկիր, որն անմիջական առնչություն, ներգրավվածություն է ունեցել։ Ես վստահ եմ, որ կարիք չունեմ հիմա ընդարձակ խոսելու, թե ինչ մեծ ներդրում են ունեցել հայ ժողովուրդը, հայերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ լինելով այն ժամանակվա Խորհրդային Միության, Խորհրդային բանակի մաս։ Իհարկե՛, մենք ունենք որոշ նրբազգացություն, թե ինչպես է այս հարցն իր էությամբ, իր ամբողջությամբ արտահայտվում տարբեր հարթակներում։ 

Մեր պապերը, մեր հայրենակիցները, լինելով Խորհրդային բանակի մի մաս, եղել են սրա անմիջական մասնակիցը: Մենք ունեցել ենք զոհեր, մենք ունեցել ենք հերոսներ, մենք ունեցել ենք գեներալներ, մարշալներ, մենք հսկայական զոհեր ենք ունեցել․ մեկ շնչի հաշվով հայ ժողովրդի կողմից տված զոհերը շատ մեծ են։ Այդ ժամանակ մենք եղել ենք Խորհրդային բանակի մաս և պայքարել ենք նացիզմի դեմ և պաշտպանել ենք մեր մեծ միասնական հայրենիքը։ Բնական է՝ պետք է ունենանք որոշ զգայունություն այդ հարցերում»։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետը հրավեր ստացել է մասնակցելու նշված ֆորումին, սակայն մասնակցությունը չի հաստատվել: