Պաշտոնական
Աղաջանյան. Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի
ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։
Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները.
- - ՀՀ փոխվարչապետեր
- - Վարչապետի աշխատակազմի ղեկավար
- - ԱԽ քարտուղար
- - Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
- - Աշխատակազմի վարչության պետեր
- - Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր
- - Վարչապետի խորհրդականներ
- - Վարչապետի որոշ օգնականներ
Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն.
- - Երկու փոխվարչապետերը
- - ԱԱԽ քարտուղարը
Եվ վերջ
Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։
Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան