ԱՀ ԱԳՆ. Ադրբեջանական կողմում հայտնված Բերձորի բնակիչը վերադարձվել է
Մի քանի օր առաջ մոլորված և ադրբեջանական կողմում հայտնված Արցախի Բերձորի 69-ամյա բնակիչը վերադարձվել է, հաղորդում է Արցախի ՆԳ նախարարության ոստիկանությունը։
«Խաղաղապահների միջնորդությամբ տարված բանակցությունների արդյունքում, հունիսի 9-ին ժամը 12:00-ի սահմաններում, Ա.Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողներին», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ քաղաքացու անհայտ կորելու մասին ոստիկանությունում հաղորդում է ստացվել հունիսի 1-ին։
Հանգամանքները պարզվում են:
Ավելի վաղ՝ մայիսի 26-ին, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը: