«  Հունիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

ԱՀ. Երևանում բախումների հետևանքով բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ

ԱՀ. Երևանում բախումների հետևանքով բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ

Հունիսի 3–ին Երևանի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:
Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել:
Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել:
Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար»,–ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` երեկ՝ հունիսի 3-ին,Նիկոլ Փաշինյանի  հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։