Քաղաքական
ԱԺ արտահերթ նիստ (ուղիղ)
ԱԺ-ում այսօր առավոտյան քվեարկվել են նախորդ օրը քննարկված մի շարք նախագծեր: Այսպիսով.
- «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը 87 կողմ, 3 դեմ, 5 ձեռնպահ ձայներով նախագիծն ընդունվել է,
- «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» հարցն ընդունվել է միաձայն,
- Կառավարության կողմից ներկայացված Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցն ընդունվել է 98 կողմ ձայներով,
- Կառավարության ներկայացրած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցն ընդունվել է միաձայն,
- «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցն ընդունվել է 96 կողմ ձայներով,
- Կառավարության ներկայացրևած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» հարցն ընդունվեց 100 կողմ ձայներով,
- «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» հարցն ընդունվել է 83 կողմ, 5 դեմ, 11 ձեռնպահ ձայներով,
- Կառավարության կողմից ներկայացված «Բռնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» հարցն ընդունվել է 100 կողմ ձայներով: