Քաղաքական
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայ կինոյի օր ունենալու օրինագծին
ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Պետական տոների և հիշարժան օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Պատգամավորներն առաջարկում են ապրիլի 16-ը նշել որպես Հայ կինոյի օր:
Հանձնաժողովի նիստում 6 կողմ և 3 ձեռնպահ ձայնով օրինագիծը ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում: