Պաշտոնական
ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում ժամանակավորապես կլինի միայն հրատապ ինֆորմացիան
Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը գրում է.
ԱՄՆ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման հետ կապված հայտնում ենք, որ այս պահին Միացյալ Նահանգները և արտերկրում ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսարանները շարունակում է անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը հերթագրված քաղաքացիներին, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել:
Նաև տեղեկացնում ենք, որ քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի վերադարձել բնականոն գործունեության, այս էջում հրատապ տեղեկություններից զատ այլ հրապարակումներ չեն լինի: Մեր ծառայությունների և աշխատանքային կարգավիճակի մասին տեղեկությունների համար այցելեք travel.state.gov.