ԱՄՆ-ն և Թուրքիան քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հունվարի 10-ին հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է dailysabah.com-ը՝ հղում կատարելով պաշտոնական Անկարայի հաղորդագրությանը։
Ըստ armeniasputnik-ի՝ կողմերը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև գնահատել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև մշտական խաղաղության հաստատման ներդրումը տարածաշրջանի կայունության և բարգավաճման գործում։
Նշվում է, որ կողմերը նաև քննարկել են երկկողմ քաղաքական և տնտեսական կապերը։ Մտքեր են փոխանակվել ուկրաինական ճգնաժամի, Ղազախստանում բողոքի ակցիաների, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի, Աֆղանստանում, Բոսնիա Հերցեգովինայում և Եթովպիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։