Անահիտ Օհանյան. Եկեք վերադառնանք փաստերին, ոչ թե քարոզչական հեքիաթներին
նիկոլական քարոզչությունը անդադար փորձում է քողարկել պարտության ու հազարավոր զոհերի իրական պատճառները հորինելով «զոհեցինք հանուն այլևս չզոհվելու» նողկալի թեզը: Իբր ընդդիմադիրները նյարդայնանում են, որ սահմանին այլևս կրակոցներ ու զոհեր չկան, և փաշինյանը ներկայացվում է որպես «փրկիչ»: Սա ոչ միայն ստախոսություն է, այլև հազարավոր զոհվածների հիշատակի անարգանք:
Եկեք վերադառնանք փաստերին, ոչ թե քարոզչական հեքիաթներին, և ես կապացուցեմ, որ փաշինյանը ցեղասպան է հիմնվելով փաստերի վրա:
1998–2018, Քոչարյան–Սարգսյան իշխանության ամբողջ 20 տարիների ընթացքում սահմանային միջադեպերի հետևանքով Հայաստանն ունեցել է 320 զոհ:
փաշինյանը ընդամենը 44 օրում 5000 կյանք է խլել:
Ամեն ինչ շատ պարզ է, եթե փաշինյանը չտապալեր բանակցությունները և անգամ նախկին տեմպերով զոհեր ունենալու համար կպահանջվեր մոտ 300 տարի: 300 տարի ապրող երիտասարդներ, ընտանիքներ ստեղծող տղաներ, ծնվող երեխաներ: Քանի երիտասարդ այսօր ողջ կլիներ: Փոխարենը մի ամբողջ սերունդ զոհվեց իր սերունդներով հանդերձ: Այնպես որ, ես պնդում եմ փաշինյանը ցեղասպան է:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանի «ստրկությունից» ազատելու թեզին, դա հետպատերազմյան հորինվածք է: Այդ իբր «ազատվելը» կարելի էր անել առանց պատերազմի և առանց գիժ ձևանալու, ինչի մասին խոստովանել է: Նրա հանցագործությունները այնքան ակնհայտ են, որ անգամ դատավորի կարիք չի զգացվելու:
Այսօր սահմանին զոհեր չկան ոչ թե փաշինյանի «խաղաղասիրության» պատճառով, այլ որովհետև Արցախը հանձնված է, Ալիևն ունի իր սրտի իշխանությունը Հայաստանում, և գերտերությունները դեռ սառեցրել են իրենց պրոքսի պատերազմը Սյունիքում: Մի օր ամեն գերտերության ղեկավար, փաշինյանի տված խոստումները գրկած, կմտնի Սյունիք վերածելով այն Սիրիայի:
Սա խաղաղություն չէ, սա ընդմիջում է:Հաշվեհարդարը հետաձգված է, ոչ թե չեղարկված:
Լռել այս ամենի մասին նշանակում է թույլ տալ, որ հազարավոր զոհվածների հիշատակը ոտնահարվի «փրկչի» ստերով և ամեն հնարավոր ու անհնարին ձևով նիկոլին զրկելով իշխանությունից կանխվի նոր պատերազմը, նոր զոհերը:


