Հասարակություն
Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են պահանջում ԳՇ պետի հետ (ուղիղ)
Էջմիածնի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները հանդիպում են պահանջում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
«Բոլորն արդեն մեզ ընդունել են, բոլորին մեր հարցերն ուղղել ենք, սպասում ենք արձագանքի: Մենք ուզում ենք, որ Օնիկ Գասպարյանն ընդունի մեզ, հասկանանք, թե ինքն ինչ կարող է ասել»,- ասաց ակցիայի մասնակից Անահիտ Ադոյանը:
Անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածում: Ծնողները անհասկանալի են համարում, թե ինչու մինչև այժմ այդ հատվածում որոնողական աշխատանքներ չի իրականացվել և ինչու է այսքան ձգձգվում գործընթացը:
«Երբ որոնողական աշխատանքները տեղի ունենան, մենք այս ամբողջ խմբով կմիանանք դրանց»,- նշեց Անահիտ Ադոյանը: