«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Անիմացիոն ֆիլմ նվիրված Ապրիլյան պատերազմի բոլոր հերոսներին

Անիմացիոն ֆիլմ նվիրված Ապրիլյան պատերազմի բոլոր հերոսներին

Հավերժ փառք Ապրիլյան  պատերազմի հերոսներին

Այսօր լրանում է 2016 թվականի ապրիլի 2-ին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկիզբ առած արցախյան պատերազմի՝ ապրիլյան հերոսամարտի  7-րդ տարին։

2016 թ. ապրիլին, խախտելով 1994 թ. Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանը, կիրառելով իր  հարձակողական ողջ զինանոցը, լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով ինչպես Պաշտպանության բանակի դիրքերը, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու սահմանամերձ բնակավայրերը: 

Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվեցին բազմաթիվ պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, մասնավորապես՝ արձանագրվեցին հայ ռազմագերիների և խաղաղ բնակչության դաժան սպանությունների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի բազում դեպքեր:

Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ռազմական հանցագործությունների չդատապարտված լինելու հանգամանքը հաջորդ տարիների ընթացքում էլ ավելի սաստկացրեց այդ երկրի ռազմատենչ նկրտումները, ինչի կիզակետը դարձավ 2020 թվականի  Արցախի  և Հայաստանի դեմ նոր լայնածավալ պատերազմի սանձազերծումը՝ Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ:

«Eagle Eye Armenia»-ն «Shedu ComicS»-ի հետ համատեղ ներկայացնում է անիմացիոն ֆիլմ, նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին:
Ֆիլմում մասնավորապես ներկայացված է «Հենակետ 116»-ում կատարված հերոսական գործողությունների պատմությունը։