«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Ֆեյք ժողովրդավարության հայկական ֆորումը. «ՉԻ» (տեսանյութ)

Ֆեյք ժողովրդավարության հայկական ֆորումը. «ՉԻ» (տեսանյութ)

ժողովրդավարության հայկական ֆորումի ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է , թե «Հայաստանում ժողովրդավարության բացակայությունը գործիք է ծառայել, որպեսզի մենք բոլորս չիմանանք ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին», և «ամենամեծ խնդիրը, որի հետ մենք բախվել ենք, հենց դա է»։

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

Այսինքն՝ եթե ժողովրդավարություն լիներ, Ղարաբաղի հարցին փորձագիտական մակարդակով կտիրապետեին ոչ թե մի քանի հոգի, այլ բոլորը, հասարակության վերաբերմունքն այլ կլիներ, և չէինք հասնի այս օրվան։ Շատ լավ։ Իսկ 2018-19-ին Հայաստանն արդեն ժողովրդավարակա՞ն երկիր էր, թե՞ ոչ։ Ըստ Նիկոլի՝ աշխարհի ամենաժողովրդավարական երկիրն էր, Նորվեգիան ու Լյուքսեմբուրգը գլուխները պատով էին տվել։ Բա ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը «մեզ բոլորիս ճշմարտությունն ասելու» փոխարեն գոռգոռում «Արցախը Հայաստան է, և վերջ», «նոր պատերազմ-նոր տարածքներ» և այլն։ Իսկ ո՞վ էր 44 օր շարունակ գոռգոռում «հաղթելու ենք» ու վերջում կապիտուլյացիա ստորագրում։ Եվ վերջապես՝ 2021-ի մայիս-հունիսին ժողովրդավարության բացակայությո՞ւնն էր պատճառը, որ նույն Նիկոլ Փաշինյանը «բոլորիս թույլ չէր տալիս իմանալ ճշմարտությունը» և նախընտրական հարթակներից կոկորդ էր պատռում, թե Հայաստանը շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, հասնելու ենք Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի, վերջում էլ «անջատում հանուն փրկության» ենք անելու, ու «թե սուտ եմ ասում՝ գյաջ ըլնեմ կպնեմ պատին»․․․ Հասկանալի է, չէ՞, որ եթե 2021-ին մարդիկ իմանային ճշմարտությունը (և՛ իրավիճակի, և՛ Նիկոլի մտադրությունների, «բանավոր պատկերացումների» ու «ընդհանուր ընկալումների» մասին), նա այսօր վարչապետի աթոռին չէր լինի, «ժողովրդավարության հայկական ֆորում» էլ երևի կկազմակերպեր մոտակա քրեակատարողական հիմնարկում՝ կուլտ-մասսայական միջոցառումների շրջանակներում։

Բայց եղածը եղած է, մարդը կարողացել է խաբել ու հիմա հպարտանում է դրանով, որովհետև «հայկական ժողովրդավարությունը», իր պատկերացմամբ, այն է, երբ քաղաքական բոլոր ուժերի՝ ժողովրդին խաբելու հնարավորությունները հավասար են։ Պարզապես ինքը հավասարների մեջ ամենահավասարն է։

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում:

Տեսանյութում՝ Նիկոլ Փաշինյանը՝ 2023 թ.-ին ժողովրդավարության հայկական ֆորումի ելույթում և թե ինչ էր խոսում 2020 թ.-ին Ազգային Ժողովում: