Անվճար հետազոտություններ՝ երևանցիների համար
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Երեւանի բնակիչները անվճար հետազոտությունների հնարավորություն կունենան։
«Համակարգչային /KT/ և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի /MRI/ հետազոտությունները պետության կողմից երաշխավորված դժվարամատչելի հետազոտությունների ցանկում ներառված լինելու պատճառով հասանելի չեն հասարակության լայն շերտերի համար: Բուժծառայությունների մատուցման մատչելիության ապահովման տեսանկյունից սա կարևոր հիմնախնդիր է:
Այս խնդրի կարգավորման նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից Երևան քաղաքի բնակիչների համար ձեռք է բերվել Համակարգչային /KT/ և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի /MRI/ հետազոտություն՝ ԱՆՎՃԱՐ հիմունքներով տրամադրելու նպատակով։
Հետազոտության կարիք ունեցողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարան՝ ներկայացնելով դիմում, անձնագրի պատճենը և բժշկի կողմից տրված եզրակացություն կամ ամբուլատոր քարտից քաղվածք: Մանրամասների համար կարող եք զանգահարել առողջապահության վարչության 011-51-41-53 հեռախոսահամարով»: