«  Փետրվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Яндекс.Метрика

Արամ Մանուկյան. Դուք պաշտպանության տակ եք վերցնում հանցագործ դատավորների իրավունքները

Արամ Մանուկյան. Դուք պաշտպանության տակ եք վերցնում հանցագործ դատավորների իրավունքները

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ փետրվարի 25-ին, հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»:

ՀԱԿ-ը ներկայացնող Արամ Մանուկյանը, վկայակոչելով ՄԻԵԴ-ի վճիռները, հայտարարեց.

«Այս դահլիճում անցումային արդարադատության սկզբունքները քննարկելու ժամանակ, մոտ 10 ամիս առաջ, ես ներկայացրել եմ դատավորների ցուցակ, որոնք մեղք են գործել արդարադատության առջև, իրականացրել են ապօրինի ակտեր՝ որոշելով մարդկանց ճակատագրերը, որոնք վարկաբեկել են ՀՀ արդարադատության համակարգը և վարկաբեկել են Հայաստանի բարի համբավը:

Բոլոր գործերը ձեզ ենք հանձնել՝ ակնկալիքով. հեղափոխությունը քաղաքական ակտ է և գալիս է մաքրելու, պատժելու անցյալի ակնհայտ բացթողումները, խախտումները, էլ չեմ ասում՝ հայ ժողովրդի դեմ կատարված մասսայական հանցագործությունները»:

Արամ Մանուկյանը շեշտեց` կարգապահական վարույթ ընդունելու հետ կապված դրույթը (8 տարվա մասին է խոսքը) ուղղակի հնարավորություն է տալիս Մարտի 1-ի դատավորներին՝ ապօրինի վճիռ կայացրածներին, արդարադատության դեմ հանցագործություն կատարածներին, ուղղակի պլստալ պատասխանատվությունից.

«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ընդհանրապես զերծ մնալ այս սահմանափակումից: Հայաստանի համար սա կիրառելի չէ: Ցանկացած դատավոր պետք է իմանա՝ իր խախտումը իշխանափոխության հետ երբևէ չի կարողանալու ներվել, մարսվել: Դուք թեև «աննախադեպ»-ի կանխավարկածով եք առաջնորդվում, բայց փորձեք օգտվել նաև մեր ժառանգությունից: Դուք պաշտպանության տակ եք վերցնում Մարտի 1-ի և Բուզանդի ապօրինի վճիռներ կայացրած հանցագործ դատավորների իրավունքները»:

Ամբողջական՝ 1in.am-ի տեսանյութում