«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Արամ Մանուկյան. Ուսուցիչներին պետք է արգելել ընտրական հանձնաժողովներ ձևավորելը

Արամ Մանուկյան. Ուսուցիչներին պետք է արգելել ընտրական հանձնաժողովներ ձևավորելը

Նախկինում Հայաստանում գործող 1400 դպրոցներից 1100 տնօրեններ Հանրապետական կուսակցության անդամ էին, 100-ը «Բարգավաճ Հայաստանից», մնացածը, որպես կանոն, Դաշնակցությունից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի կողմից նախաձեռնված «Կրթության ոլորտում բարեփոխումները, առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ընթացքում հայտարարեց  ՀԱԿ փոխնախագահ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նա առաջարկեց օրենսդրական մակարդակով, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ճանապարհով ուսուցիչներին արգելել տարածքային ընտրական հանձնաժողովներ ձեւավորելը:

«Պետությունը պետք է ընտրական հանձնաժողովներ ձեւավորի, իսկ ուսուցիչները երբեք չպետք է խառնվեն քաղաքական խաղերին եւ տրվեն քաղաքական ճնշումներին: Ողջ աշխարհում կա այդ փորձը… Կարծում եմ՝ այդ պահանջը պետք է պարտադիր լինի»,- նշեց Մանուկյանը: