Արամ Մանուկյանը դիմեց Սասուն Խաչատրյանին. Քրեական հետապնդում սկսեք
ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները: Ելույթ ունեցավ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Նա իր ելույթն սկսեց շնորհավորանքով։ «Բոլորիս շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարականի կապակցությամբ, տարոսը ՍԴ-ին»,- ասաց Մանուկյանը։
ՀԱԿ փոխնախագահի խոսքով՝ թեև հիմա կա քաղաքական կամք, սակայն այն շատ փոքր է դատաիրավական համակարգում արագընթաց փոփոխություններ իրականացնելու համար։
«Մենք մեկ տարի առաջ հարապարակել ենք գիրք, որտեղ այն մարդկանց անուններն են, որոնց նկատմամբ դուք ցանկանում եք վեթինգ իրականացնել։ 72 դատավորի և 27 դատախազի անուն կա այստեղ․ նրանց նկատմամբ բավարար չէ վեթինգ իրականացնելը։ Ես դիմում եմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, որ այս մարդկանց նկատմամբ պետք է քրեական պատասխանատվություն գործի։ Կարիք չկա այդ մարդկանց ենթարկել ստուգումների, և արագ պետք է այդ մաքրումներն իրականացնել, որից հետո դանդաղ իրականացնել անցումային արդարադատությունը»,- ասաց Արամ Մանուկյանը։