Կարեվոր
Արայիկ Հարությունյանն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր Երևանում այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
«Արցախի նախագահը շնորհավորել է Տեր-Պետրոսյանին ՀՀ անկախության տոնի առթիվ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումների, միջազգային կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև դրան հասնելու ջանքերին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։