«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

«Արցախցի երեխան հացի հերթում ուշագնաց է եղել. Սա է այսօրվա Արցախը»

«Արցախցի երեխան հացի հերթում ուշագնաց է եղել. Սա է այսօրվա Արցախը»

Շուրջ մեկ ժամ հացի հերթում կանգնելուց հետո հացի փուռի մուտքի դիմաց իրարանցում նկատեցի, բոլորը փորձում էին ինչ որ մեկին փրկել։ Հոծ բազմության մեջ նկատեցի այս երեխային, ով ուշագնաց էր եղել, և սա արդեն որերորդ միջադեպն է Ստեփանակերտի հերթերում։

Շենքի բնակիչները հաշված վայրկյանների ընթացքում,մեկը քաղցր թեյով բաժակը, մյուսը հաց ու պանիրը, երրորդն էլ`տանն պահած մի քանի կոնֆետը ձեռքներին, մոտեցան և հյուրասիրեցին երեխային։

Սա է այսօրվա Արցախը, իսկ «քաղաքակիրթ» աշխարհը նիրհում է խորը քնի մեջ։

Արմեն Բաղդասարյան

Արցախ