«  Սեպտեմբեր 2020  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Արցախի արտգործնախարար. «Մադրիդյան սկզբունքները» այլևս չեն քննարկվում

Արցախի արտգործնախարար. «Մադրիդյան սկզբունքները» այլևս չեն քննարկվում

«Մադրիդյան սկզբունքները» այլևս չեն քննարկվում, «Ազատության» հետ զրույցում հայտարարում է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Երեկ լրագրողների հետ հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Խոսեց, բնականաբար, նաև ղարաբաղյան բանակցություններից: Ինքը շատ թերահավատ էր բանակցությունների հեռանկարի հետ կապված, ասաց, որ իր համար ավելի կարևոր է անվտանգության հարցը, քան միջազգային ճանաչման հարցը: Դուք ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

- Նախագահը նաև ասաց, որ այս իրավիճակում, երբ Ադրբեջանը հարձակում է կազմակերպում օրինակ` Հայաստանի Հանրապետության պետական տարածքների վրա` Տավուշի ուղղությամբ, և այդ ատելության քարոզչությունը կա այնտեղ և այլն, այս պայմաններում որևէ սպասումներ չունի, այսինքն` սա շատ կարևոր է նշել, որ մթնոլորտ է, ինչ մթնոլորտում կարելի է սպասել ինչ-որ առաջխաղացում, ինչ մթնոլորտում կարելի չի սպասել: Այս կոնտեքստում մենք պետք է նայենք: Իհարկե, անկախությունը, ինչպես նշված է նաև ծրագրում, բացառիկ արժեք է, և շատ կարևոր է, առաջնահերթություն է անվտանգության ապահովումը, նաև մենք դիտարկում ենք անկախության ճանաչումը, միջազգային ճանաչումը որպես քաղաքական և դիվանագիտական լրացուցիչ լծակ` զսպելու Ադրբեջանին: Այսինքն` այս երկու հարցերն իրար հետ փոխկապակցված են, բայց իհարկե, անվտանգությունն առաջին տեղում է:

- Արցախի նախագահը երեկ խոսեց նաև, բնականաբար, ղարաբաղյան բանակցություններից, ասաց, որ «Մադրիդյան սկզբունքների» շրջանակում բանակցվում էր, քննարկվում էր երկու տարբերակ. առաջին տարբերակի համաձայն` հայկական կողմն Ադրբեջանին է հանձնում 5 շրջան, երկրորդ տարբերակի համաձայն` Ադրբեջանին է հանձնում 7 շրջան ճանաչման անորոշ հեռանկարով: Ես ուզում եմ հասկանալ, խնդրում եմ մի փոքր մանրամասներ հայտնեք, ինչի՞ շուրջ էիք բանակցում և ինչի՞ շուրջ եք հիմա բանակցում:

 «Մադրիդյան առաջարկները», ինչպես գիտեք, առաջարկվել էին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներին 2007 թվականի նոյեմբերին, բայց այդ մադրիդյան տրամաբանությունն ինքը, արմատները դրա ավելի խորն են, դա հասնում է մինչև 91 թվականի դեկտեմբերի 16-ը, և Եվրոպայի 12 պետությունների արտգործնախարարներ մի փաստաթուղթ ընդունեցին, այն չափանիշներն ընդունեցին, որի համաձայն իրենք կարող են ճանաչել որպես անկախ այն պետությունները նախկին Խորհրդային Միությունում և Արևելյան Եվրոպայում, որոնք համապատասխանում են այսինքն` այդ չափանիշներին:

Եվ այն ժամանակվանից սկսած այդ տրամաբանությունն իշխել է, և մինչև վերջերս այդ տրամաբանության մեջ էին գնում բանակցությունները, այսինքն` իրենց որոշման համաձայն` իրենք ճանաչել են որպես անկախ հանրապետություններ միութեանական հանրապետության կարգավիճակ ունեցող հանրապետություններին, բայց այն ժամանակ օրինակ` նույն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արդեն հռչակվել էր, այսինքն` սեպտեմբերի 2-ին հռչակվել էր, դեկտեմբերին իրենք որոշում են կայացնում, բայց անտեսում են այդ իրողությունները, որ կա օրինակ` նախկին Խորհրդային Միության տարածքում: Եվ այդ տրամաբանության մեջ շարունակվել է այս ամեն գործընթացը, և դրա արտացոլումը եղել են «Մադրիդյան առաջարկները», որը երկար կյանք է ունեցել` 10 տարուց ավելի քննարկման թեմա է եղել իր տարբեր վարիացիաներով: Այսինքն` մենք կարող ենք արձանագրել, որ այս պահին, և դրա մասին հայտարարվել է մեր հայաստանյան գործընկերների կողմից, որ սեղանի վրա որևէ փաստաթուղթ, որևէ առաջարկ այսօր չկա: Դա նշանակում է, որ սեղանի վրա չկա անգամ նաև այդ` «Մադրիդյան առաջարկները»:

Հարցազրույցն ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյութում