Արցախ
Արցախի Մարտունու շրջանում թշնամին ականանետ է կիրառել
Ադրբեջանական կողմն Արցախում կրկին խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊՆ-ի մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 14- ին, ժամը 19:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ:
Հայկական կողմում կորուստներ չկան։»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր` հուլիսի 14- ին, ժամը 14:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ, իսկ ժամը 11:00-ի սահմաններում բացի հրաձգային զենքերից կիրառել էր նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ–7 նռնականետ։