Արցախ
Արցախի ՊԲ. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական սուտ տեղեկություններն է տարածել` իբր Արցախից կրակել են իրենց ուղղությամբ, և, իբր, ամրաշինական աշխատանքներ են կատարվում մի քանի ուղղություններով։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ի մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 7-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական ապատեղեկատվությունն է տարածել` հայտարարելով Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում ՊԲ-ի կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին»,–նշված է հաղորդագրության մեջ։