Արցախից Հայաստան է տեղափոխվել է ևս 7 հիվանդ
Արցախից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստան է տեղափոխվել է ևս 7 հիվանդ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Մինչ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 90 հիվանդ։
Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում, ըստ հաղորդագրության, շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։
ճանապարհի արգելափակումն ուղեկցվում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում պարբերական խափանումներով: Արցախում սննդի, դեղորայքի խիստ պակաս կա: