«  Դեկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Արցախում պլանային վիրահատությունները դադարեցված են

Արցախում պլանային վիրահատությունները դադարեցված են

Արցախի առողջապահության նախարարությունը հաղորդում է.

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է  նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Ընդերային լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր և ստանում է համապատասխան բուժում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» -ում 7 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։

Լրացված.

4 ամսական փոքրիկը, այսօր տեղափոխվել է Հայաստան, հայտնում է «Արեւիկ» բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը։ Նա ասաց, որ երեխային տեղափոխելու համար միջնորդել է Կարմիր խաչը. «Երեխան կարիք ունի անհապաղ բժշկական աջակցության։ Նրան ուղեկցում են ծնողները, անհրաժեշտ բժշկական անձնակազմը։