Արցախում զինծառայող է զոհվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ Արցախի Հանրապետության պաշտպանական դիրքերից մեկում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայող է մահացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինծառայողը Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ Արտյոմ Վազգենի Խաչատրյանն էր, ով մահացու վիրավորում է ստացել և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ զինվորը 20 օր հետո պետք է զորացրվեր:
Թարմացված
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: 'տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն