Հայաստան
Արդեն երրորդ դատավորն է հրաժարվել քննել Կաթողիկոսի և եպիսկոպոսների «գործը»
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատել են դատարանից։
Այսպիսով երրորդ դատավորն է հրաժարվում քննել Վեհափառ Հայրապետի «գործը»։ Կաթողիկոսի գործը քննող առաջին դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել օգոստոսի 7-ին։ Օգոստոսի 10-ին գործը մակագրվել էր Սերժ Ռուշանյանին, վերջինս էլ գործն ուղարկել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարան։


